Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում  

11:38, 27 նոյեմբերի

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կրկին կհայտնվի մեղադրյալի աթոռին բռնաբարության մեղադրանքով: Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է 77-ամյա դերասանի բողոքը՝ 2018 թվականին կատարված ենթադրյալ հանցագործության համար քրեական գործը կարճելու վերաբերյալ: Եթե մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Ըստ PEOPLE-ի, դերասանի դեմ մեղադրանքները ներկայացրել է ֆրանսիացի դերասանուհի Շառլոտ Արնուն: Նա պնդում է, որ Դեպարդիեն երկու անգամ բռնաբարել է իրեն իր Փարիզի տանը 2018 թվականի օգոստոսին: Արնուն պնդում է, որ այցելել է դերասանին, որի հետ իր ընտանիքը ընկերներ էին, որպեսզի խնդրեր օգնել իրեն կարիերա սկսել կինոարդյունաբերությունում:

Արնուն նույն ամսին դիմել է ոստիկանություն, ինչը հիմք է հանդիսացել հետաքննության համար: Սակայն մեկ տարի անց իրավապահ մարմինները կարճել են գործը՝ ապացույցների անբավարարության պատճառով: 2020 թվականին հետաքննությունը վերսկսվել է, և դերասանին ավելի ուշ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:

Դեպարդիեն կտրականապես հերքում է ցանկացած չարաշահում՝ պնդելով, որ Արնուի հետ իր մտերիմ հարաբերությունները համաձայնեցված են եղել: Նրա պաշտպանությունը փորձել է բողոքարկել գործը դատարան ուղարկելու որոշումը, սակայն վերջերս կայացված վերաքննիչ որոշումը հարթել է դատավարության ճանապարհը։

Տուժողի փաստաբան Կարին Դյուրիե-Դիեբոլը դատարանի որոշումը համարել է իր հաճախորդի հաղթանակը: Նրա խոսքով՝ Արնուն երկար ժամանակ սպասում էր այս պահին և լիովին պատրաստ էր դատավարությանը։

Այնուամենայնիվ, Դեպարդիեի պաշտպանությունը դեռևս հնարավորություն ունի բողոքարկել Ֆրանսիայի բարձրագույն դատարան՝ Վճռաբեկ դատարան: Դերասանի փաստաբան Դավիդ-Օլիվիե Կամինսկին «Ռոյթերս»-ին ասել է, որ նրանք այժմ քննարկում են այս քայլին դիմելու հարցը:

Նոր դատավարությունը կսկսվի դերասանի դեմ հարուցված ևս մեկ աղմկահարույց գործի ֆոնին: Վերաքննիչ դատարանի որոշումից ընդամենը 10 օր առաջ Դեպարդիեն հրաժարվել է 2021 թվականին նկարահանումների ժամանակ երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգության համար առանձին դատավճռի դեմ բողոքարկումից։

2025 թվականի մայիսին դատարանը դերասանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Այդ ժամանակ Դեպարդիեն հայտարարել էր, որ ընդունում է դատարանի որոշումը։ «Արդարադատությունը խոսեց։ Ես մեղավոր եմ ճանաչվել։ Ես լսում եմ սա և ընդունում եմ այս դատավճիռը», - ասել էր նա հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, դերասանը շեշտել էր, որ երբեք մտադիր չի եղել վնասել իր կյանքում հանդիպած կանանց՝ հավելելով, որ հասկանում է, որ իր մտադրությունները չեն փոխում այն փաստը, որ ինչ-որ մեկը կարող է տուժել։

Ըստ The Hollywood Reporter-ի, վերջին տարիներին Դեպարդիեն բախվել է սեռական ոտնձգության ավելի քան 20 մեղադրանքի։ Այնուամենայնիվ, 2025 թվականի դատավարությունը առաջին դեպքն է, երբ դերասանը բախվում է նման մեղադրանքների։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search